Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-02-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 3 · ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ

Հոդված 28. Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 28. Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը

Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումն այն է, որ այդ առարկան, հարկադիր կարգով անհատույց դարձվում է պետական կամ համայնքային սեփականություն:

Զենքի, որսի այլ գործիքների և ռազմամթերքի բռնագրավում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:

Բռնագրավում կիրառելու կարգը, բռնագրավման ոչ ենթակա առարկաների ցանկը սահմանվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:

Բռնագրավման ենթակա չէ բարեխիղճ երրորդ անձին պատկանող գույքը։ Սույն հոդվածի իմաստով՝ անձը բարեխիղճ է, եթե չգիտեր և չէր կարող իմանալ, որ իր կողմից այլ անձի հանձնված գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է օգտագործել որպես վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ։

(28-րդ հոդվածը խմբ. 11.05.92, 23.06.97 ՀՕ-133, փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն, լրաց., փոփ. 22.03.23 ՀՕ-116-Ն, փոփ. 16.01.24 ՀՕ-45-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։