Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-10-30-ից մինչև 2025-11-02։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-11-02-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 224.1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը

գործել է մինչև 2025-11-02ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 224.1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը քննում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ձերբակալվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնք հայտնաբերվել են պետական սահմանի անցման կետերում, ինչպես նաև սույն օրենսգրքի 206.18-206.20-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք։

3. (մասն ուժը կորցրել է 02.10.24 ՀՕ-343-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 02.10.24 ՀՕ-343-Ն)

(224.1-ին հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-49-Ն, խմբ. 06.07.22 ՀՕ-332-Ն, 01.03.23 ՀՕ-87-Ն, փոփ., խմբ. 02.10.24 ՀՕ-343-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։