Հոդված 224.3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը
Հոդված 224.3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը քննում է սույն օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 1-ին մասով (միայն 123.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու իրավախախտումների մասով), 160-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով, 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 11-րդ մասերով, 169.23-րդ, 193.1-ին և 193.2-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված 123.4-րդ հոդվածի 1-ին մասով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական գործունեության բնագավառի լիազոր ստորաբաժանման տարածքային բաժինների, իսկ 160-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով, 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 11-րդ մասերով, 169.23-րդ, 193.1-ին և 193.2-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության թույլտվության և լիցենզավորման գործունեության բնագավառի լիազոր ստորաբաժանման քաղաքացիական ծառայողները:
(224.3-րդ հոդվածը լրաց. 13.07.23 ՀՕ-260-Ն, խմբ., լրաց. 12.05.25 ՀՕ-113-Ն)
(հոդվածը 18.04.25 ՀՕ-90-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
(12.05.25 ՀՕ-113-Ն օրենքն ունի անցումային դրույթ)