Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-10-30-ից մինչև 2025-11-02։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 40.19

գործել է մինչև 2025-11-02Բացել ARLIS-ում

Հոդված 40.19.

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ կամ օրենքով չթույլատրված վայրում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելը կամ չհանելը

1. Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կամ օրենքով չթույլատրված վայրում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։

2. Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ կամ օրենքով չթույլատրված վայրում տեղադրված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիրը և այլ նյութեր չհանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձի նկատմամբ՝ երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։

(40.19-րդ հոդվածը լրաց. 05.12.24 ՀՕ-511-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։