Հոդված 123.1. Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը
Հոդված 123.1. Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը
Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հրապարակային զանգվածային միջոցառումների դեպքում` բարձրախոսների), շարժման ընթացքում դրանք օգտագործելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների ավտոմեքենաների համար նախատեսված գունագծանկարչական սխեմաներ օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` ստանդարտներին չհամապատասխանող լուսային և գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները բռնագրավելով:
(3-րդ մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-26-Ն)
(123.1 հոդվածը խմբ. 03.12.96 ՀՕ-102, խմբ. 16.12.05 ՀՕ-26-Ն)