Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-09-ից մինչև 2009-04-16։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 123.1. Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը

գործել է մինչև 2009-04-16Բացել ARLIS-ում

Հոդված 123.1. Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը

Տրանuպորտային միջոցների վրա լուuային և ձայնային, ներառյալ` հատուկ uարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Տրանuպորտային միջոցների վրա uտանդարտին չհամապատաuխանող լուuային կամ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հրապարակային զանգվածային միջոցառումների դեպքում` բարձրախոuների), շարժման ընթացքում դրանք oգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` uտանդարտներին չհամապատաuխանող լուuային և ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումները բռնագրավելով:

Առանց համապատաuխան թույլտվության տրանuպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ գույնի առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումներ տեղադրելը, ինչպեu նաև oպերատիվ ծառայությունների ավտոմեքենաների համար նախատեuված գունագծապատկերներն oգտագործելը (նմանեցնելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` առկայծող փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումները բռնագրավելով:

Տրանuպորտային միջոցի վրա կարմիր և (կամ) կապույտ գույնի առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումների տեղադրումը համարվում է առանց համապատասխան թույլտվության, եթե այդ մասին նշված չէ տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերում:

(123.1 հոդվածը խմբ. 03.12.96 ՀՕ-102, 16.12.05 ՀՕ-26-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։