Հոդված 123.1. Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը
Հոդված 123.1. Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը
Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային, ներառյալ` հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների), շարժման ընթացքում դրանք oգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` ստանդարտներին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները բռնագրավելով:
Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ գույնի առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև oպերատիվ ծառայությունների ավտոմեքենաների համար նախատեսված գունագծապատկերներն oգտագործելը (նմանեցնելը)`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` առկայծող փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները բռնագրավելով:
Տրանսպորտային միջոցի վրա կարմիր և (կամ) կապույտ գույնի առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների տեղադրումը համարվում է առանց համապատասխան թույլտվության, եթե այդ մասին նշված չէ տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերում:
(123.1 հոդվածը խմբ. 03.12.96 ՀՕ-102, 16.12.05 ՀՕ-26-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-73-Ն)