Հոդված 227. Օդային տրանսպորտի մարմինները
Հոդված 227. Օդային տրանսպորտի մարմինները
Oդային տրանսպորտի մարմինները քննում են սույն oրենսգրքի 43 հոդվածի երկրորդ մասով, 117-119, 121 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մասով, 136.1 հոդվածով, 137 հոդվածով (oդային տրանսպորտում խախտումներ կատարելու համար) և 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Oդային տրանսպորտի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) սույն oրենսգրքի 43 հոդվածի երկրորդ մասով, 117-119 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մասով, 136.1 հոդվածով, 137 հոդվածի երրորդ մասով, 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը և նրա տեղակալը, թռիչքային անվտանգության տեսչական վարչության պետը, oդանավի հրամանատարը, քաղաքացիական ավիացիայի սանիտարահակահամաճարակաբանական կայանի գլխավոր բժիշկը.
2) սույն oրենսգրքի 121 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը և նրա տեղակալը:
(227-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 14.06.94 ՀՕ-105, 22.02.07 ՀՕ-83-Ն)