ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 24 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 301. Վարչական տույժ նշանակելու մասին որոշման կատարման դադարեցումը
Հոդված 301. Վարչական տույժ նշանակելու մասին որոշման կատարման դադարեցումը
Վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) որոշման կատարումը դադարեցնում է հետևյալ դեպքերում`
1) ամնիստիայի ակտ հրատարակվելու դեպքում, եթե այն վերացնում է վարչական տույժի կիրառումը.
2) վարչական պատասխանատվություն սահմանող ակտի վերացման դեպքում.
3) այն անձի մահվան դեպքում, որի նկատմամբ կայացվել է որոշումը: