Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-11-20-ից մինչև 2010-11-20։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 16 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 214. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք)

գործել է մինչև 2010-11-20Բացել ARLIS-ում

Հոդված 214. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք)

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են`

1) պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները.

2) պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները.

3) անչափահասների գործերի շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային հանձնաժողովները.

4) դատարանը (դատավորը).

5) ներքին գործերի մարմինները, պետական տեսչությունների մարմինները, արդարադատության նախարարության մարմինները, կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով դրա համար լիազորված այլ մարմիններ (պաշտոնատար անձինք):

(214-րդ հոդվածը խմբ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։