ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 232. Պետատոմհսկողության մարմինները
Հոդված 232. Պետատոմհսկողության մարմինները
Պետատոմհսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 97, 97.1, 97.4, 97.5, 97.6 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պետատոմհսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1/ սույն օրենսգրքի 97, 97.1, 97.4, 97.5, 97.6 հոդվածներով` պետատոմհսկողության մարմնի ղեկավարը.
2/ սույն օրենսգրքի 97, 97.1, 97.5, 97.6 հոդվածներով` նաև պետատոմհսկողության տեսչության պետը:
(232-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-105, 04.11.96 ՀՕ-85)