Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-06-13-ից մինչև 2011-06-26։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 117. Թռիչքների և ավիացիոն անվտանգության կանոնները խախտելը

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 117. Թռիչքների և ավիացիոն անվտանգության կանոնները խախտելը

Oդանավակայանի շրջանում oդանավակայանի ճանաչման համար ընդունված տարբերիչ նշաններին և կառուցվածքներին նմանվող որևէ նշան և կառուցվածք տեղադրելը կամ առանց oդանավակայանի ադմինիստրացիայի թույլտվության հրատեխնիկական առարկաներ այրելը կամ oդանավերի թռիչքների համար վտանգավոր թռչունների զանգվածային կուտակմանը նպաստող oբյեկտներ կառուցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Շենքերի և շինությունների վրա գիշերային և ցերեկային տարբերիչ նշանների կամ կառուցվածքների տեղադրման կանոնները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Oդանավակայանի սարքավորումները, oդանավակայանի նշանները, oդանավերը և դրանց սարքավորումները վնասելը, որը չի առաջացրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հետևանքներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Առանց պատշաճ թույլտվության oդանավակայանների (բացի oդանավերի մեկնակայաններից) աերոդրոմների, թռիչքների ռադիոապահովման և լուսաապահովման oբյեկտների տարածքով անցնելը կամ երթևեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնների խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(117-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, խմբ. 22.02.07 ՀՕ-83-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։