Հոդված 307. Տեղում գանձվող տուգանք նշանակելու մասին որոշման կատարումը
Հոդված 307. Տեղում գանձվող տուգանք նշանակելու մասին որոշման կատարումը
Վարչական իրավախախտման տեղում տուգանքը սույն օրենսգրքի 257 հոդվածին համապատասխան գանձելու դեպքում խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր:
Տուգանքը վարչական իրավախախտման տեղում չվճարելու դեպքում գործի վարույթը, իսկ այնուհետև որոշման կատարումը իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով:
Եթե ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտում կատարած անձը չի վիճարկում իր կողմից սույն օրենսգրքի 224 հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման փաստը, ապա նա իրավունք ունի նշանակվող տուգանքը վճարելու տեղում` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո: Տուգանքի վճարման մասին խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր, որը ֆինանսական խիստ հաշվառման փաստաթուղթ է:
(307-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն)