Հոդված 198. Առանց անձը հաստատող փաստաթղթի և առանց սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի ներկայացման աշխատանքի ընդունելը
Հոդված 198. Առանց անձը հաստատող փաստաթղթի և առանց սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի ներկայացման աշխատանքի ընդունելը
(Վերնագիրը փոփ. 22.02.07 ՀՕ-104-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն)
Գործատուի կողմից առանց անձը հաստատող փաստաթղթի և առանց սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի ներկայացման քաղաքացիներին աշխատանքի ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(198-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 24.03.05 ՀՕ-78-Ն, 22.02.07 ՀՕ-104-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն)