Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-12-31-ից մինչև 2012-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 123. Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը վարորդների կողմից

գործել է մինչև 2012-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 123. Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը վարորդների կողմից

Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը այլ երկրի տարբերանշանով վարելը, բացառությամբ միջազգային երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցների`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Տեխնիկական անսարքություններ ունեցող (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսվածների) տրանսպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման սարքավորման (ավտոգնացքի կազմում) անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնները վարորդների կողմից խախտելը, ինչպես նաև դրանց փոխադրումն արգելված վայրերում այդպիսի բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Ապակիների, ինչպես նաև արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ կամ վարագուրապատված (բացառությամբ տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի կողմից տեղադրված հետևի դիտապակու կամ հետևի կողային ապակիների ցանցավոր վարագույրների) տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպես նաև սույն հոդվածի վեցերորդ մասի պահանջից բացառությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն oրենսգրքի 123, 123.1, 123.2, 123.3, 123.4, 123.5, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4 և 124.5, 125, 126, 128, 129, 131, 132 և 133-րդ հոդվածներում տրանսպորտային միջոցներ ասելով պետք է հասկանալ ավտոմոբիլների բոլոր տեսակները, տրակտորները և մյուս ինքնագնաց մեքենաները, տրամվայները և տրոլեյբուսները, ինչպես նաև մոտոցիկլերը և մոտոամենագնացները (քվադրոցիկլերը) և մեխանիկական տրանսպորտի մյուս միջոցները, իսկ սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի երեսունիններորդ մասում` լողամիջոցները, իսկ սույն օրենսգրքի 129.1-րդ և 129.2-րդ հոդվածներում՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները:

Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, եթե այդ մասին նշված չէ տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրում, կամ բացակայում է տրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված տեխնիկական կանոնակարգին համապատասխանության մասին վկայականը:

(123-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ., լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, փոփ. 15.11.10 ՀՕ-175-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-65-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։