ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 149. Կապի գծերի և կառուցվածքների պահպանության կանոնները խախտելը
Հոդված 149. Կապի գծերի և կառուցվածքների պահպանության կանոնները խախտելը
Կապի գծերի և կառուցվածքների պահպանության կանոնները խախտելը, ինչպես նաև կապի գծային և կաբելային կառուցվածքները փչացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(149-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79)