Հոդված 169.1. Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը
Հոդված 169.1. Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը
(Վերնագիրը լրաց. 27.11.06 ՀՕ-204-Ն, 24.10.07 ՀՕ-241-Ն, փոփ. 29.11.11 ՀՕ-294-Ն)
Հաշվապահական հաշվառումից բացի, օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվառում (գրանցում) չվարելը կամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը կամ հաշվառումը (գրանցումը) այնպիսի խախտումով վարելը կամ հայտարարագրի կամ հաշվարկի կամ հաշվետվության (այդ թվում` հաշվապահական) կամ հարկման կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարի հիմք հանդիսացող այլ փաստաթղթի մեջ այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք կարող են առաջացնել (առաջացրել են) հարկի կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարի նվազեցում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով:
Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
(169.1 հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-517-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 03.12.03 ՀՕ-44-Ն, 11.11.05 ՀՕ-217-Ն, լրաց. 27.11.06 ՀՕ-204-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն, 29.11.11 ՀՕ-294-Ն)
(169.1 հոդվածը 22.12.10 ՀՕ-264-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2013 թ.)