Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-19-ից մինչև 2012-01-19։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 244.7. Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման մարմինները

գործել է մինչև 2012-01-19Բացել ARLIS-ում

Հոդված 244.7. Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման մարմինները

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 95.3 հոդվածով, 158 հոդվածի երկրորդ, երրորդ, քսանմեկերորդ, քսաներեքերորդ և քսանչորսերորդ մասերով և 188 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության և Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողության գլխավոր պետական տեսուչը:

(244.7 հոդվածը լրաց. 28.04.98 ՀՕ-212, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.02 ՀՕ-496-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, 12.09.08 ՀՕ-142-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։