ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 9 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Հոդված 111. Գյուղատնտեսական մեքենաների տեխնիկական շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների կոպիտ խախտումը օգտագործողների կողմից
Հոդված 111. Գյուղատնտեսական մեքենաների տեխնիկական շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների կոպիտ խախտումը օգտագործողների կողմից
Օգտագործողների կողմից տրակտորների, կոմբայնների, գյուղատնտեսական ինքնագնաց այլ մեքենաների տեխնիկական շահագործման կանոնների և անվտանգության տեխնիկայի կանոնների կոպիտ խախտումը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով կամ այդ մեքենաները վարելու իրավունքից զրկում` մինչև մեկ ամիս ժամանակով:
(111-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 08.12.04 ՀՕ-174-Ն)