Հոդված 244.9. Հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները
Հոդված 244.9. Հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները
Հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ, 54-րդ, 54.1-րդ հոդվածներով, 54.2-րդ հոդվածով (հողերի օգտագործման մասով), 54.3-րդ հոդվածով, 56-58-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` նշանակելով համապատասխան տուգանքներ:
Լիազոր պետական մարմինը քննում է հողերի օգտագործման նկատմամբ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տարածքային կառավարման մարմինը (մարզպետը) քննում է հողերի օգտագործման նկատմամբ տեղական ինքնակառավարման պաշտոնատար անձանց, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների և իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Երևանի քաղաքապետը քննում է Երևանի վարչական սահմաններում թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տեղական ինքնակառավարման մարմինը (համայնքի ղեկավարը) քննում է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
(244.9 - րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-15-Ն)