Հոդված 229. Քաղաքային և միջքաղաքային մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի և էլեկտրատրանսպորտի մարմինները
Հոդված 229. Քաղաքային և միջքաղաքային մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի և էլեկտրատրանսպորտի մարմինները
Քաղաքային և միջքաղաքային մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի և էլեկտրատրանսպորտի մարմինները քննում են սույն օրենսգրքի 135 հոդվածի երկրորդ մասով, 136 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով և 137 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում և էլեկտրատրանսպորտում խախտումներ կատարելու համար) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում թվարկված մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն հսկիչ-ռևիզորները, տոմսային հսկիչները և քաղաքային ու միջքաղաքային մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի և էլեկտրատրանսպորտի (տրոլեյբուս, տրամվայ) դրա համար լիազորված մյուս աշխատողները: