ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 150.3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթևեկելը
Հոդված 150.3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթևեկելը
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(150.3 - րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)