ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 230. Աշխատանքի պետական տեսչությունը
Հոդված 230. Աշխատանքի պետական տեսչությունը
Աշխատանքի պետական տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 41, 41.1 - 41.2 -րդ հոդվածներով, 96.1, 158 հոդվածի տասնյոթերորդ մասով, 169.5, 169.6, 169.8, 198 հոդվածներով և 198.2 հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Աշխատանքի պետական տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչը, նրա տեղակալները և աշխատանքի պետական տեսչության տարածքային մարմինների ղեկավարները:
(230-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-105, 26.12.02 ՀՕ-499-Ն, 25.12.03 ՀՕ-31-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, լրաց. 06.12.07 ՀՕ-296-Ն, փոփ. 18.03.08 ՀՕ-8-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն)