Հոդված 229. Անշարժ գույքի հարկի դրույքաչափերը
Հոդված 229. Անշարժ գույքի հարկի դրույքաչափերը
1. Անշարժ գույքի հարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.
1) գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար` 15 տոկոս.
2) ոչ գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար`
ա. արդյունաբերության (ներառյալ` հանքավայրերը և արտադրական գործունեությունից խախտված տարածքները), տրանսպորտի, կապի, ռադիոհեռարձակման, հեռուստատեսության, պաշտպանության նպատակներով օգտագործվող, գազատար խողովակաշարերով զբաղեցված հողատարածքների, ինչպես նաև ջրային ֆոնդի հողերի համար հետևյալ չափերով.
Բնակավայրերի ներսում 1 տոկոս
Բնակավայրերից դուրս 0.5 տոկոս
բ. գյուղական համայնքների վարչական սահմաններում ընդգրկված բնակելի կառուցապատման հող հանդիսացող անշարժ գույքի համար` 0.6 տոկոս,
գ. անտառային ֆոնդի հողերի (բացառությամբ դրանցում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի) համար` մեկ տոկոս,
դ. ոչ գյուղատնտեսական նշանակության մյուս հողերի համար` մեկ տոկոս.
3) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար (բացառությամբ սույն մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի)`
Հարկման բազան Հարկի դրույքաչափը
մինչև 3 միլիոն դրամը ներառյալ 0 տոկոս
3 միլիոն դրամից ավելի` մինչև 10
միլիոն դրամը ներառյալ 100 դրամ` գումարած
հարկման բազայի 3 միլիոն
դրամը գերազանցող
մասի 0.1 տոկոսը
10 միլիոն դրամից ավելի` մինչև 20
միլիոն դրամը ներառյալ 7100 դրամ` գումարած
հարկման բազայի 10 միլիոն
դրամը գերազանցող
մասի 0.2 տոկոսը
20 միլիոն դրամից ավելի` մինչև 30
միլիոն դրամը ներառյալ 27100 դրամ` գումարած
հարկման բազայի 20 միլիոն
դրամը գերազանցող
մասի 0.4 տոկոսը
30 միլիոն դրամից ավելի` մինչև 40
միլիոն դրամը ներառյալ 67100 դրամ` գումարած
հարկման բազայի 30 միլիոն
դրամը գերազանցող
մասի 0.6 տոկոսը
40 միլիոն դրամից ավելի 127100 դրամ` գումարած հարկման
բազայի 40 միլիոն
դրամը գերազանցող
մասի մեկ տոկոսը
4) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 5-8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող հասարակական և արտադրական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար` 0.3 տոկոս.
5) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող ավտոտնակ հանդիսացող անշարժ գույքի համար` 0.2 տոկոս:
2. Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ կարող է մինչև տասը տոկոսով բարձրացնել տվյալ համայնքի բյուջե վճարվող անշարժ գույքի հարկի հաշվարկման` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերը: