Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-11-17-ից մինչև 2019-01-04։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 68 · ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

Հոդված 338. Վերստուգումները

գործել է մինչև 2019-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 338. Վերստուգումները

1. Վերստուգումը հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի մոտ (համալիր հարկային ստուգմամբ ստուգված ժամանակաշրջաններում կազմակերպության վերակազմակերպման դեպքերում՝ իրավահաջորդի (իրավահաջորդների) մոտ նաև իրավանախորդների մասով) համալիր հարկային ստուգմամբ ստուգված հաշվետու ժամանակաշրջանի և ստուգված հարցերի երկրորդ և ավելի անգամ համալիր հարկային ստուգումն է, որը կարող է իրականացվել հետևյալ հիմքերով.

1) հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի դիմումի հիման վրա.

2) վարչապետի գրավոր հանձնարարությամբ.

3) եթե հարկային մարմնի ծառայողական քննության արդյունքներով կամ սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել են նախորդ համալիր հարկային ստուգում իրականացրած պաշտոնատար անձի (անձանց) անօրինական գործողությունները.

4) եթե հարկ վճարողի մոտ հանդիպակաց հարկային ուսումնասիրությամբ արձանագրվել են համալիր հարկային ստուգմամբ ստուգված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումներ, որոնք համալիր հարկային ստուգմամբ չեն արձանագրվել.

5) համալիր հարկային ստուգում իրականացրած պաշտոնատար անձանց գործողությունները վերադասության կարգով բողոքարկվելու դեպքում, եթե հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը կայացրել է վերստուգում անցկացնելու մասին որոշում:

Ընդ որում, հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը վերստուգում անցկացնելու որոշում կարող է կայացնել միայն այն դեպքում, երբ հարկային ստուգում իրականացրած անձանց գործողությունների դեմ բերված բողոքը հնարավոր է բավարարել միայն վերստուգման դեպքում, և եթե վերստուգում իրականացնելու մասին հարկ վճարողը հայտնել է իր գրավոր համաձայնությունը: Վերստուգում իրականացնելու մասին հարկ վճարողի կողմից գրավոր համաձայնություն չհայտնվելու դեպքում հարկային ստուգում իրականացրած անձանց գործողությունների դեմ բերված բողոքն այդ մասով մերժվում է.

6) եթե համալիր հարկային ստուգման ընթացքում օտարերկրյա պետություններ կատարված հարցումների պատասխաններն ստացվել են Օրենսգրքի 341-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ստուգման ընթացքի կասեցման համար սահմանված առավելագույն ժամկետն ավարտվելուց հետո՝ ստացված պատասխանի հիման վրա վերստուգում անցկացնելու անհրաժեշտության դեպքում.

7) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան վերստուգում նշանակվելու դեպքում: Սույն կետում նշված վերստուգումներն իրականացվում են հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա` որոշմամբ նշված հարցերի և ժամանակաշրջանի շրջանակներում: Հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման պատճենը ստուգման հանձնարարագրի հետ միասին տրամադրվում է հարկ վճարողին կամ նրա պաշտոնատար անձին:

(338-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։