Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-11-17-ից մինչև 2019-01-04։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 73 · 1. Սույն գլխի դրույթները սահմանում են տրանսֆերային գնագոյացման հասկացությունը, մեթոդները, համադրելիության գործոնները, փաստաթղթավորման ընթացակարգերը, չվերահսկվող և վերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները, ինչպես նաև կարգավորում են տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս ընթացակարգերը:

Հոդված 364. Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը

գործել է մինչև 2019-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 364. Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը

1. Եթե հարկ վճարողն իրականացնում է Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարք, ապա հարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան, ԱԱՀ-ով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան որոշվում են պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի համաձայն որոշված գների կամ այլ ֆինանսական ցուցանիշների հիման վրա:

2. Մեկ կամ ավելի վերահսկվող գործարքներում ներգրավված հարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան, ԱԱՀ-ով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի համաձայն որոշված գներին կամ այլ ֆինանսական ցուցանիշներին, եթե այդ գործարքների պայմանները չեն տարբերվում այն պայմաններից, որոնք կկիրառվեին համադրելի չվերահսկվող գործարքներում:

3. Եթե վերահսկվող գործարքում ստեղծվում կամ առաջանում է այնպիսի պայման, որը չի համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, ապա`

1) շահութահարկով հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար կամ հարկային վնասի ցանկացած նվազեցում (այսուհետ սույն գլխում՝ շահութահարկի հարկման բազա), որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմնի կողմից ներառվում է հարկ վճարողի շահութահարկով հարկման բազայի մեջ.

2) ԱԱՀ-ով հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար, որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմնի կողմից ներառվում է հարկ վճարողի ԱԱՀ-ով հարկման բազայի մեջ՝ Օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածների դրույթներին համապատասխան.

3) ռոյալթիի բազայի ցանկացած լրացուցիչ գումար, որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմնի կողմից ներառվում է հարկ վճարողի ռոյալթիի բազայի մեջ:

4. Գործարքի պայմանները, մասնավորապես ներառում են այն ֆինանսական ցուցանիշը, որը վերլուծվում է համապատասխան տրանսֆերային գնագոյացման մեթոդը կիրառելիս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։