Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-05-01-ից մինչև 2019-05-18։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-05-18-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸԳլուխ 54 · ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 277. Արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերը

գործել է մինչև 2019-05-18ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 277. Արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերը

1. Արտոնագրային հարկ վճարողները արտոնագրային հարկը հաշվարկում են հետևյալ ամսական դրույքաչափերով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված առանձնահատկությունները.

Գործունեության տեսակը Ելակետային տվյալը Արտոնագրային հարկի ամսական դրույքաչափը մեկ միավորի համար` ըստ բնակավայրերի

Երևան

քաղաքում մարզկենտրոններում այլ քաղաքներում սահմանամերձ գյուղերում այլ վայրերում

(տողն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

Թեթև մարդատար մեքենայով

ուղևորափոխադրում մեքենայի քանակ 9500 դրամ 5600 դրամ 5600 դրամ 1400 դրամ 2800 դրամ

Ավտոբուսով ուղևորափոխադրում ավտոբուսների քանակ 1800 դրամ

Միկրոավտոբուսով ուղևորափոխադրում միկրոավտոբուսների քանակ

2300 դրամ

Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն աշխատատեղերի թիվը 15000 դրամ 12000 դրամ 9000 դրամ 2250 դրամ 4500 դրամ

Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն Աշխատատեղերի թիվը 15000 դրամ 12000 դրամ 12000 դրամ 3000 դրամ 6000 դրամ

Ավտոկանգառների գործունեություն տարածք, մ.2 600 դրամ 120 դրամ 120 դրամ 30 դրամ 60 դրամ

Բիլիարդ խաղի կազմակերպում խաղասեղանների քանակ 40000 դրամ 20000 դրամ 20000 դրամ 5000 դրամ 10000 դրամ

Սեղանի թենիս խաղի կազմակերպում խաղասեղանների քանակ 10000 դրամ 7000 դրամ 6000 դրամ 1000 դրամ 5000 դրամ

Մետաղադրամով (և) կամ թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպում ավտոմատների քանակ 5000 դրամ 4000 դրամ 3000 դրամ 1000 դրամ 2000 դրամ

Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպում ավտոմատների քանակ 5000 դրամ 4000 դրամ 3000 դրամ 1000 դրամ 2000 դրամ

Ատամնաբուժական գործունեություն բազկաթոռ, մինչև երեքը ներառյալ յուրաքանչյուր բազկաթոռի համար` 80000 դրամ յուրաքանչյուր բազկաթոռի համար` 57000 դրամ յուրաքանչյուր բազկաթոռի համար`

57000 դրամ յուրաքանչյուր բազկաթոռի համար`

14000 դրամ յուրաքանչյուր բազկաթոռի համար` 28500 դրամ

բազկաթոռ, երեքը գերազանցող 240000 դրամ` գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր բազկաթոռի համար` 48000 դրամ 171000 դրամ` գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր բազկաթոռի համար` 34000 դրամ 171000 դրամ` գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր բազկաթոռի համար`

34000 դրամ 42000 դրամ` գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր բազկաթոռի համար`

8400 դրամ 85500 դրամ` գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր բազկաթոռի համար` 17000 դրամ

Ատամնատեխնիկական գործունեություն աշխատատեղ, մինչև երեքը ներառյալ յուրաքանչյուր աշխատատեղի համար` 80000 դրամ յուրաքանչյուր աշխատատեղի համար` 57000 դրամ յուրաքանչյուր աշխատատեղի համար` 57000 դրամ յուրաքանչյուր աշխատատեղի համար` 14000 դրամ յուրաքանչյուր աշխատատեղի համար` 28500 դրամ

աշխատատեղ, երեքը գերազանցող 240000 դրամ` գումարած երեք աշխատատեղը գերազանցող յուրաքանչյուր աշխատատեղի համար` 48000 դրամ 171000 դրամ` գումարած երեք աշխատատեղը գերազանցող յուրաքանչյուր աշխատատեղի համար` 34000 դրամ 171000 դրամ` գումարած երեք աշխատատեղը գերազանցող յուրաքանչյուր աշխատատեղի համար` 34000 դրամ 42000 դրամ` գումարած երեք աշխատատեղը գերազանցող յուրաքանչյուր աշխատատեղի համար` 8400 դրամ 85500 դրամ` գումարած երեք աշխատատեղը գերազանցող յուրաքանչյուր աշխատատեղի համար` 17000 դրամ

Տոտալիզատորի կազմակերպման գործունեություն համակարգիչների քանակ 75000 դրամ

Ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն ինտերնետային կայքերի քանակ 1000000 դրամ

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն համակարգիչների քանակ 75000 դրամ

Առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն վաճառասեղան կամ վաճառակետ մինչև 0.5 մ.2 ներառյալ 35000 դրամ`

գումարած

0.5 մ.2գերազանցող

մինչև յուրաքանչյուր 0.1 մ.2 համար` 7000 25000 դրամ`

գումարած

0.5 մ.2գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ.2 համար` 5000 20000 դրամ` գումարած

0.5 մ.2գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ.2 համար` 4000 0 դրամ 15000 դրամ` գումարած

0.5 մ.2գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ.2 համար` 3000

2. Միևնույն հաշվետու ժամանակաշրջանում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև նույն թեթև մարդատար մեքենայով, ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում արտոնագրային հարկի հաշվարկման համար կիրառվում է տվյալ բնակավայրերի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերից առավելագույնը:

3. Այն դեպքում, երբ բնակության միևնույն հասցեում գրանցված (հաշվառված) անհատ ձեռնարկատերերը, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը միևնույն թեթև մարդատար մեքենայով իրականացնում են ուղևորափոխադրում, կարող են ստանալ անհատ ձեռնարկատիրոջ անվամբ միայն մեկ արտոնագիր: Ընդ որում, այս դեպքում արտոնագրային հարկի ամսական դրույքաչափը սահմանվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` ամսական դրույքաչափին ավելացրած յուրաքանչյուր վարորդի համար 1000 դրամ:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնագրային հարկի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք են ընդունվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնակավայրերը, բացառությամբ սահմանամերձ գյուղերի, որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը:

(277-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, խմբ., փոփ. 08.02.18 ՀՕ-124-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։