Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-05-01-ից մինչև 2019-05-18։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 75 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 392. Դրոշմավորման ենթակա ապրանքների չդրոշմավորումը

գործել է մինչև 2019-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 392. Դրոշմավորման ենթակա ապրանքների չդրոշմավորումը

1. Դրոշմավորման ենթակա չեն՝

1) ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԵՏՄ և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված արժեքային, բնաիրային և քանակական չափերը չգերազանցող դրոշմավորման ենթակա ապրանքները.

2) Օրենսգրքի 391-րդ հոդվածին համապատասխան դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող դրոշմավորման ենթակա ապրանքները.

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքները՝ Կառավարության սահմանած կարգով մաքսային մարմնի կողմից տրվող համաձայնության հիման վրա:

(392-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։