Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-05-01-ից մինչև 2019-05-18։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 74 · ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 381. Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները

գործել է մինչև 2019-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 381. Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները

1. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներն իրականացնել Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնում գրանցված և Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայով:

2. Հսկիչ դրամարկղային մեքենան տեղադրվում է առևտրի օբյեկտի, առևտրի իրականացման վայրի վաճառատեղի, աշխատանքի կատարման վայրի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը:

3. Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս պարտավոր են ապրանքներ ձեռքբերողին, աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:

Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի հետևյալ տեղեկատվությունը (տվյալները).

1) կտրոնի հերթական համարը (ԿՀ)՝ 8 նիշ.

2) հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի անվանումը (կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակի հապավումը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը).

3) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության վայրի հասցեն.

4) հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում՝ նաև համապատասխանաբար ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

5) հսկիչ դրամարկղային մեքենայի գրանցման համարը (ԳՀ).

6) կտրոնի տրամադրման րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին.

7) սպասարկող բաժնի համարը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.

8) ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների՝ Կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան.

9) գնվող ապրանքի քանակը, դրա չափման միավորը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների` Կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան.

10) կիրառված զեղչի չափը (կիրառվելու դեպքում).

11) վճարման ենթակա գումարները՝ ըստ բաժինների.

12) ընդհանուր գումարը, ներառյալ՝ ԱԱՀ-ն, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.

13) ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.

14) պատասխանատու անձի (գանձապահի) համարը.

15) ֆիսկալավորման ռեժիմի նշանը (Ֆ).

16) «կանխավճար» գրառումը՝ կանխավճարների ստացման, ինչպես նաև այն դեպքերում, երբ պարզ չէ, թե վերցված գումարների դիմաց հետագայում ինչ ապրանքներ կիրացվեն, ինչ աշխատանքներ կկատարվեն կամ ինչ ծառայություններ կմատուցվեն:

4. Այն դեպքում, երբ նոտարական և (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնողները բնակչությանը ծառայություններ են մատուցում գործունեության (հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության) վայրից դուրս, պարտավոր են գործունեության վայր վերադառնալով` ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում, հսկիչ դրամարկղային մեքենա մուտքագրել մատուցված ծառայության դիմաց ստացված գումարը, իսկ մեկ օրվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրել կամ փոստով առաքել ծառայություն ստացողին:

5. Արտարժույթի կամ արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները դրամական հաշվարկներն իրականացնում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայով կամ դրան փոխարինող և նույն պահանջները բավարարող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներով:

6. Կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների համար սույն գլխին համապատասխան հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չլինելու դեպքում տեղադրված և կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով արձանագրված շրջանառությունը հիմք չէ հարկերի հաշվարկման համար, իսկ այդ հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցումից հանվում է (գրանցված լինելու դեպքում) Կառավարության սահմանած կարգով:

7. Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատում է Կառավարությունը:

8. Արտարժույթի կամ արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենային փոխարինող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներին և ցանցային կապի միջոցներին ներկայացվող պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենային փոխարինող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումների գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենային փոխարինող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումների կիրառության կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ հարկային մարմնի հետ համատեղ:

(381-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։