ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 36 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 189. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի դրույքաչափերը

1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.
Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները` ըստ թույլատրելի առավելագույն զանգվածի Տարեկան դրույքաչափը
(դրամ)
մինչև 20 տոննա ներառյալ 0
20-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ 120000
25-ից ավելի մինչև 30 տոննա ներառյալ 240000
30-ից ավելի մինչև 35 տոննա ներառյալ 360000
35 տոննայից ավելի 480000