Հոդված 208. Կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը
Հոդված 208. Կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը
1. Բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ՝ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 7-րդ մասի դրույթները).
1) բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) դեպքում ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`
Անտառային
ծառատեսակները Հեռավո-րությունը
(կմ) Դրույքաչափը (դրամ)
շինափայտ առանց կեղևի`
ըստ ծառաբնի կտրվածքի
(սմ) տեխնոլո-գիական
փայտ
(1 մետր
երկարու-
թյամբ` կեղևով) վառելա-փայտ
(1 մետր
երկարու-
թյամբ` կեղևով)
25-ից ավելի 13-25-ը ներառյալ 3-13-ը ներառյալ
Կաղնի, հացենի, թխկի, թեղի մինչև 10-ը ներառյալ 5700 5250 4380 2600 700
10-25-ը ներառյալ 4390 4040 3370 2040 630
25-40-ը ներառյալ 3990 3670 3070 1670 560
40-ից ավելի 3420 3150 2630 1300 420
Սոճենի, լորենի մինչև 10-ը ներառյալ 3300 3000 2540 1200 700
10-25-ը ներառյալ 2540 2310 1950 1060 630
25-40-ը ներառյալ 2310 2100 1780 930 560
40-ից ավելի 1980 1800 1520 800 420
Հաճարենի մինչև 10-ը ներառյալ 3000 2700 2310 1500 700
10-25-ը ներառյալ 2310 2080 1780 1155 630
25-40-ը ներառյալ 2100 1890 1620 1050 560
40-ից ավելի 1800 1620 1390 900 420
Բոխի և այլ ծառատեսակներ մինչև 10-ը ներառյալ 1250 1100 960 500 420
10-25-ը ներառյալ 960 850 740 360 350
25-40-ը ներառյալ 870 770 680 280 280
40-ից ավելի 750 660 580 250 210
Սույն կետում կիրառվող` ստորև նշված հասկացություններն օգտագործվում են հետևյալ իմաստներով.
ա. ցցաչոր ծառ` բնական ծերացման, անտառաճման պայմանների խիստ վատթարացման, տարերային աղետների (հրդեհ), հիվանդությունների, վնասատուներով խիստ վարակվածության և այլ պատճառներով չորացած կանգուն ծառ,
բ. փայտանյութի օգտագործում` կանգուն ծառի և (կամ) ծառի առանձին ճյուղերի հատում, կոճղերի հանում և անտառից դուրսբերում, թափուկի հավաքում և անտառից դուրսբերում,
գ. հեռավորություն` անտառի սկզբից (որտեղից անտառային ճանապարհով դուրս է բերվելու փայտանյութը) մինչև ծառահատման վայրն ընկած տարածություն.
2) արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
ա. լայն կիրառություն ունեցող դեղաբույսերի (անթառամ` ծալքավոր, կատվախոտ` դեղատու, զիվան` հսկայական, լերդախոտ` ալեհեր, սրոհունդ (արևքուրիկ)` խոցված, լոշտակ` սպիտակ, լոշտակ` երկտուն, առյուծագի` սովորական, խնկածաղիկ` սովորական, տատրակ` սովորական (խոճկորիկ), օշինդր` դառը, կտտկենի` սև, արոսենի` սովորական, հազարատերևուկ` սովորական, եղերդակ` սովորական, եզան լեզու` մեծ, ուրց` Կոչիի, լորենի` սրտաձև, կծոխուր` սովորական, ալոճ (սզնի) յուրաքանչյուր կիլոգրամի համար`
Վերգետնյա մասեր 100 դրամ
Արմատներ 300 դրամ
բ. սույն կետի «ա» ենթակետում չնշված դեղաբույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`
Վերգետնյա մասեր 50 դրամ
Արմատներ 200 դրամ
գ. լայն կիրառություն ունեցող սննդային բույսերի (շուշանբանջար` սոխուկավոր, սիբեխ` սովորական, սինդրիկ` հարթ, սինդրիկի բազմածաղիկ, շրեշ` փարթամ, ծնեբեկ` դեղատու, ձիասամիթ` մանրապտուղ (բոխի), ավելուկ` գանգուր) յուրաքանչյուր կիլոգրամի համար`
Վերգետնյա մասեր 15 դրամ
Արմատներ 50 դրամ
դ. սույն կետի «գ» ենթակետում չնշված սննդային բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`
Վերգետնյա մասեր 10 դրամ
Արմատներ 30 դրամ
ե. տեխնիկական բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`
Վերգետնյա մասեր 50 դրամ
Արմատներ 150 դրամ
զ. գեղազարդային բույսերի յուրաքանչյուր միավորի (հատ) համար`
Վերգետնյա մասեր 10 դրամ
է. բուսական խեժերի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 500 դրամ.
3) արդյունագործական նպատակով օգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկուզավորների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
Պտուղներ, հատապտուղներ 30 դրամ
Տխիլ (տկողին), ընկույզ 60 դրամ
4) գյուղատնտեսական` խոտհնձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման համար՝ 2000 դրամ.
5) գյուղատնտեսական` արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` անասունների յուրաքանչյուր գլխի համար` յուրաքանչյուր օրվա կտրվածքով (խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր)`
Բարելավված արոտավայրերում 3 դրամ
Բնական արոտավայրերում 2 դրամ
2. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում՝
1) բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար չափաքանակները գերազանցող՝ ծառի յուրաքանչյուր տեսակի օգտագործման (մթերման) փաստացի ծավալների համար կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափերի տասնապատիկ մեծությունը.
2) սույն մասի 1-ին կետում չնշված կենսապաշարների օգտագործման համար չափաքանակները գերազանցող՝ կենսապաշարի օգտագործված յուրաքանչյուր տեսակի համար, որպես դրույքաչափեր, կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:
3. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում՝
1) բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) դեպքում ծառի յուրաքանչյուր տեսակի օգտագործման (մթերման) փաստացի ծավալների համար կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափերի տասնապատիկ մեծությունը.
2) սույն մասի 1-ին կետում չնշված կենսապաշարների օգտագործման դեպքում կենսապաշարի օգտագործված յուրաքանչյուր տեսակի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:
4. Կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 7-րդ մասի դրույթները).
1) կենդանիների տեսակների` գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործման համար.
Կենդանիների տեսակները Դրույքաչափը
(դրամ)
ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար
Վայրի խոզ 50000
Գորշուկ (փորսուղ) 2500
Աղվես 500
Քարակզաքիս 2000
Ճահճակուղբ 500
Մշկամուկ 500
Նապաստակ 800
Սկյուռ 300
Քնամոլ 200
Խլուրդ 20
Այծյամ 85000
Եղեգնակատու 50000
Լուսան 50000
Ջրառնետ 10
բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար`
Սև ցին 10000
Ճահճային մկնաճուռակ 10000
Լորաճուռակ 5000
Մեծ ճուռակ 10000
Տափաստանային ճուռակ 10000
Թավշոտ ճուռակ 10000
Սովորական հողմավար բազե 5000
Արտուտաբազե 30000
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) բազեանմաններ 5000
Սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան բադ, ճքճքան մրտիմն, կարմրագլուխ սուզաբադ, փումփուլավոր սուզաբադ) 500
Կաքավ 500
Լոր 100
Սև փարփար 300
Կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար 100
Աղավնանմաններ (սովորական տատրակ, Թխակապույտ աղավնի, անտառային աղավնի) 100
Կկվանմաններ 200
Սովորական այծկիթ 500
Սովորական կիվիվ 500
Մանգաղաթևեր 300
Ալկիոններ 300
Հոպոպ 100
Փայտփոր 300
Ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ, սովորական սարյակ, սև կեռնեխ, սինակեռնեխ, դաշտային արտույտ, տափաստանային արտույտ) 100
Եղեգնահավ 500
Ոսկեգույն մեղվակեր 1500
գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար`
Գյուրզա 3000
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) տեսակի օձեր 1000
Կասպիական կրիա 200
դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար
Գորտեր (լճագորտ, փոքրասիական գորտ) (կգ) 70
Սովորական ծառագորտ (հատ) 200
Կանաչ դոդոշ (հատ) 10
ե) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար
Անատամ (հատ) 20
Խաղողի խխունջ (կգ) 200
Այլ տեսակի փափկամարմիններ (կգ) 100
զ) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար
Գետի խեցգետին (կգ) 50
Հաստապոչ կարիճ (հատ) 20
Այլ տեսակի հոդվածոտանիներ (հատ) 10
է) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար
Սիգ 50
Լոքո 400
Սպիտակ ամուր, սև ամուր, հաստաճակատ 500
Կարմրախայտ 1000
Կարաս 20
Ծածան 100
Ցանկում չնշված այլ ձկնատեսակներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) 30
ը. օձի թույնի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը թույնի յուրաքանչյուր գրամի համար հաշվարկվում է՝ օձի համապատասխան տեսակի համար սույն կետի «գ» ենթակետով սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառելով 3.0 գործակից,
թ. ձկնկիթի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը ձկնկիթի յուրաքանչյուր կիլոգրամի համար հաշվարկվում է՝ սույն կետի «է» ենթակետով սահմանված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ կիրառելով 10.0 գործակիցը.
2) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տեսակների` արհեստական և բնական պայմաններում վերարտադրության (բացառությամբ գիտահետազոտական նպատակներով վերաբնակեցման) նպատակներով օգտագործման (հայթայթման) համար`
Վայրի կենդանիների տեսակները Դրույքաչափը (դրամ)
ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`
Հարավային պայտաքիթ, Մեհելիի պայտաքիթ չղջիկ, Բլազիի պայտաքիթ, սովորական երկարաթև չղջիկ, արաքսյան գիշերաչղջիկ, հայկական գիշերաչղջիկ, Բեխշտեյնի գիշերաչղջիկ, ասիական լայնականջ չղջիկ, գորշ ականջեղ, ծալքաշուրթ լայնականջ չղջիկ 2500
Լայնականջ ոզնի 2500
Շելկովնիկովի կուտորա 2500
Պստիկ սպիտակաատամ 2500
Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ 7000
Դալի ավազամուկ, հայկական մկնիկ, Շիդլովսկու դաշտամուկ, փոքր ճագարամուկ, փոքրասիական գետնասկյուռ 2500
Գորշ արջ 350000
Խայտաքիս 10000
Ջրասամույր 50000
Անտառակատու (ենթատեսակ` եվրոպական անտառակատու) 50000
Ընձառյուծ (ենթատեսակ` կովկասյան ընձառյուծ) 800000
Մանուլ 20000
Բեզոարյան այծ 500000
Հայկական մուֆլոն 600000
Բորենի 100000
Կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ 300000
բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`
Ցախաքլորաորս 50000
Գիշանգղ 50000
Կարմիր ցին, սպիտակապոչ արծիվ, տափաստանային արծիվ, բլրային արծիվ, քարարծիվ, գաճաճ արծիվ, ջրարծիվ 25000
Բալոբան, սապսան 75000
Սպիտակագլուխ անգղ, սև անգղ 25000
Գառնանգղ (մորուքավոր անգղ) 50000
Օձակեր արծիվ, տափաստանային հողմավար բազե 7500
Տափաստանային մկնաճուռակ, մարգագետնային մկնաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ 7000
Կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովային բազե 5000
Փոքր ենթարծիվ, մեծ ենթարծիվ 2500
Անդրկովկասյան փասիան 5000
Թուրաջ 5000
Կտցար-կաչաղակ, ծովային քարադր, հաստակտուց քարադր, ճախրուկ, սպիտակապոչ եղտյուրիկ, մեծ իլիկակտցար, մեծ արորիկ, կրկնակտցար, ոտնացուպիկ, բզակտուց, մարգագետնային ծիծառակտցար, տափաստանային ծիծառակտցար, հայկական որոր 2500
Որորակտուց ջրածիծառ, փոքր ջրածիծառ, սպիտակաայտ ջրածիծառ 2000
Բվեճ 5000
Թավշաոտ բու 2500
Սևափոր դռլոն 2000
Մոխրաայտ սուզակ 2500
Վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն 20000
Մեծ ձկնկուլ, փոքր ձկնկուլ 7500
Սև արագիլ 7000
Տարգալակտուց 10000
Քաջահավ 7500
Սովորական ֆլամինգո 20000
Սպիտակագլուխ բադ կամ սավկա, մոխրագույն սագ, կարմրախածի սագ, ծվվան սագ, սպիտակաճակատ սագ, կարմիր բադ, խայտաբադ, սպիտակաաչք սուզաբադ, լայնակտուց բադ 5000
Թշշան կարապ, ճչան կարապ, փոքր կարապ 20000
Մարմարյա մրտիմն 7000
Տուրպան 5000
Կովկասյան մարեհավ 5000
Անապատային կաքավ 5000
Վայրի հնդկահավ (ուլար) 12500
Մարգահավ, սուլթանական հավ 5000
Փոքր արոս, մեծ արոս 15000
Շիկապոչ քարաթռչնակ, սոխականման ճռիկահավ, հնդկական եղեգնաթռչնակ, կիսասպիտակավիզ ճանճորս, միջերկրածովային երաշտահավ 1500
Մեծ ժայռային սիտեղ 2000
Կարմրաթև մագլցող 2000
Ժայռային դրախտապան 2000
Խաչկտուց 1500
Իսպանական ճնճղուկ 1000
Մոխրագույն կռունկ, գեղանի կռունկ 15000
Կանաչ մեղվակեր 2500
Ներկարար 1500
Սև փայտփոր 2500
Դեղնագլուխ խաղտտնիկ 1500
Կարմրակատար շամփրուկ 1500
Ալպիական ճայ 2500
Սպիտակափող սոխակ 1500
Անապատային խածկտիկ 1500
գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`
Անդրկովկասյան սահնօձ, կովկասյան կատվաօձ, պարսկական պսևդոցիկլոֆիս, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, Դարևսկու իժ, հայկական լեռնատափաստանային իժ, հայկական իժ կամ Ռադդեի իժ 3000
Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, Չեռնովի մերկաչք, առաջավորասիական մաբույա, երկարաոտ սցինկ, անդրկովկասյան բազմագույն մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, փոքրասիական մողես, մարգագետնային մողես, Դալի մողես, Ռոստոմբեկովի մողես, սպիտակափոր մողես 1500
Միջերկրածովային կրիա 2000
դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`
Փոքրասիական տրիտոն 1000
Սիրիական սխտորագորտ 1000
ե) ձկների յուրաքանչյուր միավորի (կիլոգրամի) համար`
Հաշամ 2000
Իշխան 8000
Սևանի բեղլու 2500
Սևանի կողակ 2000
Հայկական կարմրակն 1500
Քուռի քառթակ 1500
Առաջավորասիական ծական 1500
5. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում կենդանական աշխարհի օբյեկտ համարվող կենսապաշարների օգտագործման չափաքանակները գերազանցող՝ յուրաքանչյուր տեսակի օգտագործման փաստացի ծավալների համար կիրառվում է սույն հոդվածի 4-րդ մասում նշված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:
6. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում կենդանական աշխարհի օբյեկտ համարվող կենսապաշարների յուրաքանչյուր տեսակի օգտագործման փաստացի ծավալների համար կիրառվում է սույն հոդվածի 4-րդ մասում նշված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:
7. 2018 թվականի հունվարի 1-ից կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ: