Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-01-ից մինչև 2020-01-01։Բացել գործող տեքստը
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԸԳլուխ 45 · ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

Հոդված 226. Լիազոր մարմինները

գործել է մինչև 2020-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 226. Լիազոր մարմինները

1. Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված` «լիազոր մարմին» հասկացությունը, սույն բաժնի կիրառության իմաստով, ունի հետևյալ նշանակությունը.

1) անշարժ գույքի կադաստր վարող մարմին` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում իրականացնող` Կառավարության լիազոր պետական կառավարման մարմին.

2) հաշվառող մարմիններ` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք`

ա. իրականացնում են հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի հաշվառումը` Կառավարության սահմանած կարգով,

բ. իրականացնում են անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը:

(226-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։