Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-01-ից մինչև 2020-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸԳլուխ 61 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ

Հոդված 297. Պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպությունների՝ հարկային մարմնում հաշվառումից հանումը

գործել է մինչև 2020-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 297. Պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպությունների՝ հարկային մարմնում հաշվառումից հանումը

1. Պետական ռեգիստրի գործակալությունն օրենքով սահմանված դեպքերում կազմակերպության լուծարման գործընթաց սկսելու մասին գրառում կատարելու օրը հարկային մարմնին առցանց ռեժիմով տրամադրում է կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն և լուծարային գործընթացում գտնվելու մասին տեղեկությունը (դատարանի վճռով լուծարման դեպքում՝ դատարանի վճռի կամ որոշման վերաբերյալ տեղեկությունը):

2. Կազմակերպության՝ լուծարային գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները ստանալուց հետո հարկային մարմինը լուծարվող կազմակերպությունում իրականացնում է համալիր հարկային ստուգում:

3. Հարկային մարմինը պետական ռեգիստրի գործակալությունից պետական բյուջեի գծով կազմակերպության հարկային պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ հարցում ստանալու դեպքում հարցումը ստանալու օրվանից հետո` 20 օրվա ընթացքում, տրամադրում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք` հարկային մարմնի սահմանած ձևով:

4. Պետական ռեգիստրի գործակալությունը լուծարման մասին տեղեկությունների գրառում կատարելու օրը հարկային մարմնին տրամադրում է տեղեկություն կազմակերպության լուծարման պետական գրանցման տարվա, ամսվա և ամսաթվի վերաբերյալ: Նշված տեղեկություններն ինքնաշխատ ձևով արդիականանում են միասնական գրանցամատյանում, և այդ պահից կազմակերպությունը համարվում է հաշվառումից հանված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։