Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-01-ից մինչև 2020-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸԳլուխ 78 · ԳՈՒՅՔԻ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՒՅՔԸ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ՀԱՆԵԼԸ

Հոդված 435. Այլ գույքի վրա արգելանք դնելը

գործել է մինչև 2020-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 435. Այլ գույքի վրա արգելանք դնելը

1. Հարկ վճարողի բանկային հաշիվների և դրամարկղի բացակայության կամ հարկային պարտավորությունները մարելու համար դրանցում առկա դրամական միջոցների անբավարար լինելու դեպքում հարկային մարմնի պաշտոնատար անձն ընդունում է որոշում հարկ վճարողի այլ գույքի վրա արգելանք դնելու մասին:

2. Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված այլ գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելանքի տակ դրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:

3. Այլ գույքի վրա արգելանք դնելու էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները սահմանվում են հարկային մարմնի և Կառավարության լիազոր պետական կառավարման մարմինների համատեղ իրավական ակտով:

4. Արգելանք դնելու մասին որոշումն այլ գույքը հաշվառող համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից կատարվելուց հետո, եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում իրեն սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ որակավորում ստացած անձանց տված տեղեկանք և գույքը գրավի առարկա չհանդիսանալու վերաբերյալ իրավասու մարմնի տված համապատասխան փաստաթուղթ, ապա հարկային մարմինը ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցառումներ և ընդունում է որոշում հարկային պարտավորության չափից ավելի արժեքով արգելադրված գույքի և նախորդ հերթի գույքի վրա դրված արգելանքը հանելու և միայն այն գույքի նկատմամբ արգելանք թողնելու վերաբերյալ, որն ամբողջությամբ ապահովում է հարկային պարտավորությունը:

(435-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։