Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-03-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 75 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 395. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների նմուշների և տեխնիկական պահանջների սահմանումը

գործել է մինչև 2020-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 395. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների նմուշների և տեխնիկական պահանջների սահմանումը

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար կիրառվող ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների նմուշները, չափը, ձևը, գույնը և տեխնիկական պահանջները սահմանում են հարկային և (կամ) մաքսային մարմինները:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները պետք է տարբերվեն գույնով և համապատասխանաբար` «տեղական» կամ «ներմուծված» մակագրությունով:

3. Ակցիզային դրոշմանիշը և (կամ) դրոշմապիտակը պետք է հնարավորություն ընձեռեն Apple iOS 6, Android 4, Windows Phone 8, ինչպես նաև համարժեք կամ առավել բարձր օպերացիոն համակարգերից որևէ մեկով աշխատող համընդհանուր օգտագործման էլեկտրոնային շարժական սարքի (բջջային հեռախոս, պլանշետ և այլն) միջոցով տեսանելի դարձնելու ապրանքն արտադրողի կամ ներմուծողի անվանումը, հասցեն, ՀՎՀՀ-ն, ապրանքի տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը, բացառությամբ Օրենսգրքի 390-րդ հոդվածով սահմանված` ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401 և 3402 ծածկագրերին դասվող այն ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակների, որոնց համար հնարավոր չէ սահմանել համապատասխան չափման միավոր):

4. Ակցիզային դրոշմանիշը և (կամ) դրոշմապիտակը դրոշմավորման ենթակա ապրանքի վրա փակցնելուց (դրոշմավորելուց) հետո պետք է բացառվի այն անվնաս պոկելու հնարավորությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։