Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-03-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-03-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸԳլուխ 3 · ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 6. Հարկի տեսակները

գործել է մինչև 2020-03-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Հարկի տեսակները

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են`

1) պետական հարկեր, որոնց տեսակներն են`

ա. ավելացված արժեքի հարկը (այսուհետ նաև՝ ԱԱՀ),

բ. ակցիզային հարկը,

գ. շահութահարկը,

դ. եկամտային հարկը,

ե. բնապահպանական հարկը,

զ. ճանապարհային հարկը,

է. շրջանառության հարկը,

ը. (ենթակետն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

2) տեղական հարկեր, որոնց տեսակներն են`

ա. անշարժ գույքի հարկը,

բ. փոխադրամիջոցների գույքահարկը:

2. Հայաստանի Հանրապետությունում չեն կարող սահմանվել այնպիսի հարկեր, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով:

(6-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։