ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸԳլուխ 24 · ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
Հոդված 131. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարի հաշվարկման կարգը
Հոդված 131. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարի հաշվարկման կարգը
1. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ռեզիդենտ շահութահարկ վճարողներին և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարը հաշվարկվում է որպես հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարների և Օրենսգրքի 130-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին կամ 3-րդ մասով սահմանված՝ շահութահարկի նվազեցվող գումարների բացասական տարբերություն:
(131-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)