Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-01-01-ից մինչև 2021-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 72 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 354. Զննումը

գործել է մինչև 2021-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 354. Զննումը

1. Հարկային հսկողության իրականացման շրջանակներում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը հարկային հսկողության համար նշանակություն ունեցող հանգամանքների բացահայտման նպատակով իրավունք ունի իրականացնելու հարկ վճարողի տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, փաստաթղթերի և առարկաների զննում: Անհրաժեշտության դեպքում զննման ժամանակ կարող են իրականացվել լուսանկարում, տեսագրում՝ այդ մասին նախապես գրավոր ծանուցելով հարկ վճարողին, փաստաթղթերի պատճենահանում:

(354-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։