ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 19 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
Հոդված 91. Պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարի հաշվարկման կարգը
Հոդված 91. Պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարի հաշվարկման կարգը
1. Ակցիզային հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված՝ Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ակցիզային հարկի գումարների և Օրենսգրքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ակցիզային հարկի գումարների (եթե Օրենսգրքի 93-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) դրական տարբերությունը: