Հոդված 423. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության ծախսերի փոխհատուցումը
Հոդված 423. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության ծախսերի փոխհատուցումը
1. Օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում վերադարձման ներկայացված և հարկային մարմնի կողմից հետ ընդունված՝ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համար հարկ վճարողից, որպես փոխհատուցում, գանձվում են այդ դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության համար հարկային մարմնի կատարած ծախսերը:
2. Օրենսգրքի 390-րդ հոդվածում նշված` պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքները պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարվելու և այդ ժամկետի ավարտից հետո Կառավարության սահմանած կարգով դուրս գրվելու դեպքում այդ ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների համար հարկ վճարողից, որպես փոխհատուցում, գանձվում են այդ դրոշմապիտակների տպագրության համար հարկային մարմնի կատարած ծախսերը:
3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառության իմաստով, հնարավոր չէ որոշել դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության համար հարկային մարմնի կատարած ծախսերը, այդ ծախսերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով ծախսերի հաշվարկման պահին գործող՝ Կառավարության որոշմամբ դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համար սահմանված գները:
(423-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, փոփ., լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)