Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-12-31-ից մինչև 2021-01-01։Բացել գործող տեքստը
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 19 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 97. ԵՏՄ անդամ պետություններ արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման գործարքների՝ ակցիզային հարկից ազատումը

գործել է մինչև 2021-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 97. ԵՏՄ անդամ պետություններ արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման գործարքների՝ ակցիզային հարկից ազատումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մատակարարման գործարքների՝ ակցիզային հարկից ազատումը հիմնավորվում է արտահանման հարկային հայտարարագիրը արտահանողի կողմից հարկային մարմին ներկայացնելու օրը:

2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանումն իրականացվում է հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա, համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, իսկ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արտահանման հարկային հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, ապա արտահանված ապրանքների մատակարարման գործարքների՝ ակցիզային հարկից ազատումը համապատասխանաբար հանձնարարողի, կոմիտենտի կամ պրինցիպալի մոտ կարող է հիմնավորվել, եթե համապատասխան հաշվարկային փաստաթղթերով հիմնավորվի հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից արտահանողի ապրանքների արտահանման փաստը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։