Հոդված 334. Հարկային հսկողության արդյունքների հրապարակայնությունը
Հոդված 334. Հարկային հսկողության արդյունքների հրապարակայնությունը
1. Հարկային հսկողության արդյունքների հրապարակայնությունն ապահովելու նպատակով մինչև յուրաքանչյուր հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է նախորդ հարկային տարվա ընթացքում ավարտված հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը, որը ներառում է`
1) նախորդ հարկային տարում ստուգված և (կամ) ուսումնասիրված յուրաքանչյուր հարկ վճարողի լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն.
2) տեղեկություններ ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների քանակի, ինչպես նաև դրանց տեսակների և անցկացման հիմքերի վերաբերյալ` ըստ Օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված տեսակների և հիմքերի.
3) տեղեկություններ ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների անցկացման ժամկետների մասին.
4) նշումներ հաշվետվության հրապարակման օրվան նախորդող հինգերորդ օրվա դրությամբ ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների արդյունքները բողոքարկված լինելու մասին:
2. Նախորդ հարկային տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: