Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-19-ից մինչև 2021-06-05։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 67 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 329. Լիազոր մարմինների հսկողությունը

գործել է մինչև 2021-06-05Բացել ARLIS-ում

Հոդված 329. Լիազոր մարմինների հսկողությունը

1. Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում և սահմաններում այդ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը (այսուհետ՝ լիազոր մարմինների հսկողություն) իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում են համապատասխան լիազոր մարմինները (պաշտոնատար անձինք):

2. Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով Կառավարության սահմանած կարգով հարկային և լիազոր մարմինները փոխանակում են տեղեկություններ:

(329-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։