Հոդված 329. Լիազոր մարմինների հսկողությունը
Հոդված 329. Լիազոր մարմինների հսկողությունը
1. Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում և սահմաններում այդ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը (այսուհետ՝ լիազոր մարմինների հսկողություն) իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում են համապատասխան լիազոր մարմինները (պաշտոնատար անձինք):
2. Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով Կառավարության սահմանած կարգով հարկային և լիազոր մարմինները փոխանակում են տեղեկություններ:
(329-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)
⚖Հոդված 330. Հարկային և լիազոր մարմինների հսկողության վարչական վարույթը
1. Հարկային և լիազոր մարմինների հսկողության շրջանակներում իրականացվող վարչական վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եթե հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված չեն վարչական վարույթի առանձնահատկություններ: