ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 67 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 329. Լիազոր մարմինների հսկողությունը
Հոդված 329. Լիազոր մարմինների հսկողությունը
1. Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում և սահմաններում այդ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը (այսուհետ՝ լիազոր մարմինների հսկողություն) իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում են համապատասխան լիազոր մարմինները (պաշտոնատար անձինք):
2. Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային և լիազոր մարմինները փոխանակում են տեղեկություններ: