Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-26-ից մինչև 2021-08-16։Բացել գործող տեքստը
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸԳլուխ 22 · ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 115. Վարձակալական վճարները

գործել է մինչև 2021-08-16Բացել ARLIS-ում

Հոդված 115. Վարձակալական վճարները

1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝

1) շահութահարկ վճարողի կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարները, եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ հարկ վճարողների: Սույն կետի կիրառության իմաստով՝ համախառն եկամտից նվազեցման ոչ ենթակա վարձակալական վճարը՝

ա. հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) ոչ նյութական ակտիվի անհատույց օգտագործմամբ տրամադրելու ժամանակահատվածի համար նույն հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) նույն ոչ նյութական ակտիվի նույն ժամանակահատվածի համար վճարվող վարձակալական վճարն է, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերի,

բ. որոշվում է որպես վարձակալությամբ վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այդ թվում՝ դրանց մի մասի) անհատույց օգտագործմամբ տրամադրելու ժամանակահատվածի համար Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով որոշվող եկամտի և նույն շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այդ թվում՝ դրանց մի մասի) նույն ժամանակահատվածի համար վճարվող վարձակալական վճարի բացասական տարբերություն.

2) շահութահարկ վճարողի կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարների այն մասը, որը գերազանցում է այդ հիմնական միջոցները և (կամ) ոչ նյութական ակտիվները այլ հարկ վճարողների ենթավարձակալության տրամադրելու դիմաց ստացվող վարձակալական վճարներին: Սույն կետի կիրառության իմաստով՝ համախառն եկամտից նվազեցման ոչ ենթակա վարձակալական վճարը որոշվում է որպես հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) ոչ նյութական ակտիվի ենթավարձակալության տրամադրելու ժամանակահատվածի համար ստացվող վարձակալական վճարի (հաշվի առնելով Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները) և նույն հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) նույն ոչ նյութական ակտիվի վարձակալության նույն ժամանակահատվածի համար վճարվող վարձակալական վճարի բացասական տարբերություն:

(115-րդ հոդվածը լրաց. 25.06.19 ՀՕ-68-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։