Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-26-ից մինչև 2021-08-16։Բացել գործող տեքստը
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸԳլուխ 50 · ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

Հոդված 240. Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները

գործել է մինչև 2021-08-16Բացել ARLIS-ում

Հոդված 240. Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները

1. Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:

2. Եթե հարկման օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա փոխադրամիջոցների գույքահարկի գծով սույն բաժնով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:

3. Եթե հարկման օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա փոխադրամիջոցների գույքահարկի գծով սույն բաժնով սահմանված պարտավորությունների համար նրանք պատասխանատվություն են կրում յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

4. Եթե հարկման օբյեկտը լիզինգի առարկա է, ապա փոխադրամիջոցների գույքահարկ վճարող է համարվում լիզինգառուն:

(240-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց. 18.06.20 ՀՕ-321-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։