Հոդված 209. Ռոյալթիի դրույքաչափը
Հոդված 209. Ռոյալթիի դրույքաչափը
1. Ռոյալթիի համար սահմանվում է ռոյալթիի բազայի նկատմամբ արժեքային (տոկոսային) դրույքաչափ, որի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով.
R = 4 + [Շ/(Հx8)]x100, որտեղ`
R – ռոյալթիի դրույքաչափն է՝ տոկոսով.
Շ – շահույթն է նախքան հարկումը` դրամով, որը հաշվարկվում է որպես ռոյալթիի բազայի և Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն.
Հ – ռոյալթիի բազան է` դրամով:
Սույն հոդվածի կիրառության իմաստով՝
1) նախքան հարկումը շահույթի հաշվարկման ժամանակ իրացման շրջանառությունից ֆինանսական գործունեության գծով ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների նվազեցումը չի կատարվում՝ անկախ այդ ծախսերն ու հարկային վնասները հանքավայրերի շահագործման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության հետ կապված լինելու հանգամանքից.
2) շահույթը նախքան հարկումը բաղադրիչի հաշվարկման ժամանակ բնօգտագործման վճար վճարողի վարչական ծախսերի, իրացման ծախսերի և ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի նվազեցումները հաշվի են առնվում համախառն եկամտի մեջ ռոյալթիի իրացման շրջանառությանը համապատասխանող տեսակարար կշռով: