Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-09-01-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸԳլուխ 8 · ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 49. Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 49. Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում

1. Վերակազմակերպված կազմակերպության հարկային պարտավորությունները կատարվում են կազմակերպության իրավահաջորդի (իրավահաջորդների) կողմից սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Կազմակերպությունների միաձուլման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ կազմակերպությունների միաձուլումից առաջացած կազմակերպությունը:

3. Կազմակերպությունների միացման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այն կազմակերպությունը, որին միացել է կազմակերպությունը:

4. Կազմակերպության բաժանման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ են համարվում այդ բաժանումից առաջացած կազմակերպությունները` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

5. Կազմակերպության կազմից մեկ կամ մի քանի կազմակերպության առանձնացման դեպքում վերակազմակերպված իրավաբանական անձի հարկային պարտավորությունները առանձնացված կազմակերպություններից յուրաքանչյուրին են անցնում բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

6. Կազմակերպության վերակազմավորման դեպքում հարկային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ կազմակերպության վերակազմավորման արդյունքում առաջացած կազմակերպությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։