Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-30-ից մինչև 2020-01-01։Բացել գործող տեքստը
(համաձայն սույն օրենսգրքի 444-րդ հոդվածի 9-րդ մասի` սույն օրենսգրքի 11-րդ (բացառությամբ Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի) բաժինը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից՝ ըստ անշարժ գույքի սեփականատերերի` Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի և (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց համապատասխան կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հարկ վճարողներին հաշվառող մարմիններ ներկայացնելուն վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:)Գլուխ 48 · ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 234. Ընդհանուր սեփականության անշարժ գույքի հարկի գումարի հաշվարկման կարգը

գործել է մինչև 2020-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 234. Ընդհանուր սեփականության անշարժ գույքի հարկի գումարի հաշվարկման կարգը

1. Ընդհանուր սեփականություն հանդիսացող` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է անշարժ գույքի ամբողջ հարկման բազայից հաշվառող մարմինների կողմից:

2. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր անշարժ գույքի հարկ վճարողների անշարժ գույքի հարկը հաշվարկում են`

1) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար Օրենսգրքի 233-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված ամբողջ հարկային պարտավորությունը` համասեփականատերերից որևէ մեկի համար.

2) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար Օրենսգրքի 233-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունը համասեփականատերերից յուրաքանչյուրի համար` իր բաժնի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։